Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտը Լեռնային Ղարաբաղն է, և չի բացառվում, որ մինչև տարեվերջ չստորագրվի միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը՝ լրագրողների հետ հանդիպմանը ասել է Մոսկվայում գործող ԵվրԱզԷս ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնն անդրադարձել է սիրիահայերի և Քեսաբի խնդրին: Պատասխանելով Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նամակին, որը բարձրացնում էր Սիրիայում հայկական բնակատեղիների և բնակչության վրա հարձակումների խնդիրը` Էշթոնի ներկայացուցիչ Վասիլիս Բոնտոսօղլուն նշել է, որ Եվրամիությունը կիսում է սիրիահայերի պայմանների հետ կապված մտահոգությունները:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հնարավոր է արձագանքի մեղադրական այն հայտարարություններին, թե բրիտանական ընկերությունները Սիրիային վաճառել են քիմիկատներ, որոնք կարող էին հետագայում օգտագործվել թունավոր զարինի արտադրության մեջ:
Երեկ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստան ժամանած Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Արևելյան գործընկերության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Դիրկ Յան Կոպի հետ՝ նրա գլխավորած պատվիրակությամբ հանդերձ:
Այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին, նշեց, որ Հայաստանը վերածվել է օբյեկտի, և մենք ունենք սուբյեկտ դառնալու խնդիր:
«Ոչ թալանին»: Այսուհետ այսպես կկոչվի «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնությունը, որը կպայքարի ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացման, այլև երկրում առկա բոլոր սոցիալական խնդիրների դեմ:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտության նախարարության Եվրոպական և միջազգային հարաբերությունների վարչության տնօրենի գիտական հետազոտությունների գծով խորհրդական Ժան Լյուկ Կլեմենտին:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանը, որին օրեր առաջ ԱԱԾ-ի աշխատակիցը հավաքագրելու փորձ էր արել (ձայնագրությունը տեղադրված է համացանցում), դիմել է ՀՀ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...